Երեւան: Մեդիամաքս: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ասել է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը մայիսի 8-ին, ինչպես եւ մայիսի 1-ին, կաջակցի Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու:
Այդ մասին նա ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
Գագիկ Ծառուկյանն ասել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել առանց նախապայմանների:
«Հաղթանակը ժողովրդինն է», - ասել է նա:
«Անկախ նրանից, մայիսի 8-ին պարոն Փաշինյանը կընտրվի, թե ոչ, ամեն ինչ լավ է լինելու», - նշել է Գագիկ Ծառուկյանը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ «Կարծում եմ, կընտրվի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: