Քոչարյանի գրասենյակը հերքել է Փաշինյանի հայտարարությունը - Mediamax.am

exclusive
7995 դիտում

Քոչարյանի գրասենյակը հերքել է Փաշինյանի հայտարարությունը


Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»:

«Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որեւէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - Մեդիամաքսին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

 

Այսօր ելույթ ունենալով Ազգային Ժողովի հատուկ նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «երեկվանից Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճնշում են գործադրում ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, սպառնում են նրանց՝ նպատակ ունենալով կանխել քվեարկությունը ժողովրդի թեկնածուի օգտին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին