Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չառաջացնել «քաղաքական ցունամի» - Mediamax.am

5603 դիտում

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չառաջացնել «քաղաքական ցունամի»


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀԿ վերնախավին, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կոչ է արել «շարժման հանդուրժողականությունը չընկալել որպես թուլություն»:

Այսօր ելույթ ունենալով Ազգային Ժողովի հատուկ նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «երեկվանից Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճնշում են գործադրում ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, սպառնում են նրանց՝ նպատակ ունենալով կանխել քվեարկությունը ժողովրդի թեկնածուի օգտին»:

 

«Հայտնի տանդեմը իշխանությանը վերադառնալու ծրագիր է մշակել: Պարոնայք, դուք չէիք հասկանում ու շարունակում եք չհասկանալ Հայաստանում ստեղծված վիճակը:

 

Այս բարձր ամբիոնից ցանկանում եմ շատ ուղիղ զգուշացնել՝ շարժման հանդուրժողականությունը մի ընկալեք որպես թուլություն: Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, իրավիճակը կարող է անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքներ ունենալ՝ առաջացնելով իսկական քաղաքական ցունամի», - ասել է վարչապետի թեկնածուն:

 

Նա նկատել է, որ հասկանալով իրավիճակի նրբությունը, «մենք ստեղծել են բոլոր պայմանները Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռանալու համար»:

 

Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին, ասելով, որ «ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ՝ դուրս եկեք փողոց եւ տեր կանգնեք ձեր հաղթանակին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին