Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն կսատարի ժողովրդի թեկնածուին - Mediamax.am

7824 դիտում

Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն կսատարի ժողովրդի թեկնածուին


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստում անցկացվելիք Հայաստանի վարչապետի ընտրություններին:

Այս մասին նա ասել է Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարհին տված հարցազրույցում՝ հավելելով, որ կուսակցությունը խորհրդարանում կսատարի ժողովրդի թեկնածուին, որի դերում հանդես է եկել «Քայլ արա» շարժման առաջնորդ, «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

 

«Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել, եթե հաղթանակը ժողովրդին է, որեւէ մեկը չի կարող գողանալ այդ հաղթանակը: Ես իմ ամբողջ թիմով՝ մեկ մարդու պես, ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին»,- ասել է նա:

 

Անդրադառնալով շարժմանը, նա ասել է, որ «ՀՀԿ ոչ ճիշտ պահվածքն էր, որ ժողովրդի մեջ կուտակել էր ատելություն: Ժողովուրդը միանգամից ոտքի կանգնեց եւ դա ժողովրդի հաղթանակն է: Եթե անգամ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, մենք իրենց հետ գործ չենք ունենալու եւ ձայն չենք տա իրենց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին