Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններին եւ Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Սահմանադրության շրջանակում:
Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների պատշաճ անցկացման մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: