«Պետությունը խաղաղ հավաքների ազատության իրավունքը ճանաչում է» - Mediamax.am

3567 դիտում

«Պետությունը խաղաղ հավաքների ազատության իրավունքը ճանաչում է»


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ «վերջին իրադարձությունները խոչընդոտում են պետական հիմնարկների, այդ թվում՝ արտգործնախարարության աշխատանքը»։

«Բազմաթիվ բողոքներ ենք ստացել նաեւ հավատարմագրված դեսպանությունների կողմից, որոնք հայտնում են իրենց դժգոհությունը, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի հնարավորությունը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը օտարերկրյա եւ տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

 

«Իհարկե, մեր հայրենակիցները իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել բնական աշխատանքը, մեր դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար, վարկաբեկիչ դրության մեջ դնել, չեմ կարծում, որ դա հայրենասիրության կամ ժողովրդավարության դրսեւորում է»,- հավելել է նա:

 

ԱԳ նախարարի կարծիքով՝ իրավիճակի լիցքաթափման ձեւը «բարի կամքն է ու երկխոսությունը»:

 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է եւ հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը։

 

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրին՝ նախարարն ասել է, որ դա գաղտնիք չէ եւ նրա ընտանիքը տեղեկացվել է այդ մասին:

 

«Նիկոլ Փաշինյանը ձերբակալված անձանց համար նախատեսված վայրում է, այս պահին չգիտեմ կոնկրետ, թե որտեղ։ Հարցը կարելի է ուղղել դատախազությանը»,-ասել է արդարադատության նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին