ԱՄՆ դեսպանությունը «բարեխիղճ քաղաքական երկխոսության» կոչ է անում - Mediamax.am

2756 դիտում

ԱՄՆ դեսպանությունը «բարեխիղճ քաղաքական երկխոսության» կոչ է անում


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին եւ ցուցարարներին խստորեն հորդորել է հետեւել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն՝ թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից եւ կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում:

 

ԱՄՆ դեսպանությունում ընդգծել են, որ «խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին