ՕԵԿ-ն արտահերթ ընտրություններ է առաջարկում - Mediamax.am

3212 դիտում

ՕԵԿ-ն արտահերթ ընտրություններ է առաջարկում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղաքական խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Իշխանությունը, հասարակությունը եւ քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ եւ ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության եւ ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք», - ասված է հայտարարության մեջ:

 

«Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ եւ ձերբակալություններով, եւ թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ եւ երկարաժամկետ վտանգներ եւ ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձեւավորմանը, մշակելով իրավիճակի  հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսեւորումներ,  ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական եւ քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձեւավորում: Դա կապահովի եւ կերաշխավորի նոր եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում եւ փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսեւորելու ազատ եւ արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը եւ Հայաստանում ձեւավորել նոր որակի եւ, ինչու ոչ, նաեւ երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության եւ լայն համախոհության իշխանություն», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին