2802 դիտում

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց


Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ժամը 15:30-ին ոստիկանությանը ուժերը հատուկ միջոցներ կիրառեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կուտակված ցուցարարների նկատմամբ:

Մասնավորապես, ոստիկանության ուժերը օգտագործել են ձայնա-ազդանշանային նռնակներ: 

 

Հաղորդագրություններն այն մասին, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, չեն հաստատվում:

 

Ոստիկանության ուժերը փշալարով փակել են Բաղրամյան պողոտան, սակայն ցուցարարները փորձում էին առաջ շարժվել:

 

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.

 

«ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական եւ բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: 

 

Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների եւ հանրության շահերի սահմանափակմանը:

 

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

 

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը եւ ապահովել հավաքի բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am