Երեւան: Մեդիամաքս: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր «հիմարություն» է անվանել խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աջակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած ասուլիսին Լեւոն Զուրաբյանն ասել է, որ «Ռուսաստանը լուրջ պետություն է եւ նման խիմերաներով չի զբաղվի»:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին զարգացումների լույսի ներքո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, Լեուն Զուրաբյանն ասել է, որ «նման ծրագրեր այս պահին գոյություն չունեն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: