Վարդան Տողանյանը մտադիր է ուժեղացնել Հայաստանի լոբբինգը ՌԴ-ում - Mediamax.am

6890 դիտում

Վարդան Տողանյանը մտադիր է ուժեղացնել Հայաստանի լոբբինգը ՌԴ-ում


Վարդան Տողանյանը
Վարդան Տողանյանը

Լուսանկարը` https://wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանն այսօր ասել է, որ «մտադիր է իր գործունեությամբ ուժեղացնել Հայաստանի լոբբինգը»։

 

Այս մասին դեսպանը նշել է լրագրողների հետ զրույցում:

 

«Մեր խնդիրը մեր շահերի լոբբինգով զբաղվելն է եւ ոչ թե այլ երկրների գործունեության վերլուծությունը»,- ասել է Վարդան Տողանյանը։

 

Մարտի 16-ից պաշտոնավարող դեսպանը հայտնել է, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն արդեն իսկ սկսել է ակտիվ գործունեություն ծավալել սոցցանցերում՝ գործարկվելով դեսպանատան ֆեյսբուքյան եւ թվիթերյան պաշտոնական էջերը։

 

«Մենք լինելու ենք առավելագույնս բաց։ Փորձելու ենք բազմաթիվ միջոցառումներ իրականացնել բլոգերների եւ լրատվամիջոցների հետ համատեղ»,- ասել է դեսպանը։

 

Վարդան Տողանյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանում հայ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների տրամադրման հարցում առկա խնդիրների լուծման նպատակով դեսպանատունը ՀՀ ԱԳՆ-ի հետ փորձում է վերագործարկել արտագնա հյուպատոսի ինստիտուտը։

 

Խոսելով  Հայաստանում ռուսական ներդրումների ավելացմանն ուղղված աշխատանքների մասին՝ դեսպանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի մոսկովյան վերջին այցի ժամանակ այս ուղղությամբ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:

 

«Հույս ունեմ, որ տարվա ընթացքում կոնկրետ ստորագրված նոր փաստաթղթեր եւ ներդրումներ կլինեն»,- ասել է նա։

 

Դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսված են մշակութային, տնտեսական եւ բիզնես մի շարք միջոցառումներ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին