Երեւան: Մեդիամաքս: Իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի` այսօր կայանալիք երկխոսության հերթական փուլին մասնակցելուց հրաժարվելը անվանել է «քաղաքական դեմարշ»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր պետք է կայանար բանակցությունների հերթական փուլը, սակայն ընդդիմության պատվիրակության անդամները հանդիպմանը չեն ներկայացել , իսկ նրանց ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը ասել է, որ ՀԱԿ-ը «աննպատակահարմար» է համարում այսօրվա հանդիպումը:
Դավիթ Հարությունյանը ափսոսանք է հայտնել ՀԱԿ-ի նման քայլի կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ դա նորմերի խախտում է, քանի որ հանդիպմանը չներկայանալու դեպքում անհրաժեշտ է նախապես զգուշացնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: