Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:
Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 3-ը։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 4-ին Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո։
Արթուր Դավթյանը ծնվել է 1978թ․ դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
Ավարտել է Երեւանի պետական համալսարանը, իրավաբանական գիտությունների թեկնածու է։
2012-2013 թթ. եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-2016 թթ.՝ Երեւանի դատախազ։ 2016թ. հունիսի 22-ին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2000-2006 թթ. դասախոսել է ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։ Դասախոսում է նաեւ Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: