Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ընթացքը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
3792 դիտում

Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ընթացքը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել:

Մասնավորապես, քննարկվել է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը:

 

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, «ծրագրի նպատակն է ձեւավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ եւ դատական իշխանություն»:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ ռազմավարական ծրագիրը «մեր իրավական եւ դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, եւ դրա պատշաճ իրականացումը խիստ կարեւոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար»:

 

«Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ եւ բացթողումներ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախագահը հանձնարարել է մինչեւ տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն արդյունավետ իրականացնելու համար:




Մեր ընտրանին