Արմեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ փոխարտգործնախարար - Mediamax.am

9615 դիտում

Արմեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ փոխարտգործնախարար


Արմեն Պապիկյանը
Արմեն Պապիկյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Արմեն Պապիկյանը 1990-1995 թթ. սովորել եւ ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։

 

2000թ. սովորել եւ ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը։

 

1999թ. վերապատրաստվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում։

 

2001թ. վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում (Հռոմ)։

 

1997-1999 թթ. աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։

 

1999-2002 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկաման եւ միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար։

 

2002-2005 թթ. եղել է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, միաժամանակ՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։

 

2005-2007 թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ որպես սպառազինությունների վերահսկաման եւ միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ։

 

2007-2011 թթ. եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։

 

2011թ. եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, նույն թվականի սեպտեմբերի 22-ին նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին