Սարգսյանին մտահոգում է Ալիեւի «անհավասարակշիռ վարքագիծը» - Mediamax.am

8101 դիտում

Սարգսյանին մտահոգում է Ալիեւի «անհավասարակշիռ վարքագիծը»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը

Լուսանկարը` Photolure

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ Իլհամ Ալիեւը մտադիր չէ վիժեցնել Վիեննայի պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանը այդ մասին հայտարարել է այսօր Երեւանում՝ Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո, որը հունիսի 7-ի երեկոյան պետական այցով ժամանել է Հայաստան:

 

ՀՀ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Չեխիայի նախագահին վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ»:

 

«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձեւավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Խոսելով հայ-չեխական կապերի մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ

«ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում»:

 

ՀՀ նախագահն ընդգծել է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը:

 

«Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբեւէ եղել է»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ դրական գնահատելով նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին