Զարուհի Փոստանջյան. ԵԽԽՎ նիստում ինձ հարցի հնարավորություն տալը ժողովրդավարության ապացույց չէր - Mediamax.am

10500 դիտում

Զարուհի Փոստանջյան. ԵԽԽՎ նիստում ինձ հարցի հնարավորություն տալը ժողովրդավարության ապացույց չէր


Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ասել է, որ ԵԽԽՎ նիստում իրեն հարցի հնարավորություն տալը ժողովրդավարության ապացույց չէր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Զարուհի Փոստանջյանն ասել է, որ «բոլորը գիտեն, թե ինչպիսի իրավիճակ է մեր երկրում, եւ հարկավոր չէ ցույց տալ կեղծ ժողովրդավարություն»:

 

Մեկնաբանելով իր հնչեցրած հարցին Սերժ Սարգսյանի տված պատասխանը` պատգամավորն ասել է, որ ճիշտ չի համարում ազատության եւ ժողովրդավարության տեսանկյունից Ադրբեջանի հետ համեմատություններ անցկացնելը, նշելով` «դա մեր նշաձողը չէ»:

Մեր ընտրանին