Սերժ Սարգսյան. «Իշխանությունը եւ ընդդիմությունը թշնամիներ չեն» - Mediamax.am

3756 դիտում

Սերժ Սարգսյան. «Իշխանությունը եւ ընդդիմությունը թշնամիներ չեն»


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ նիստում
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ նիստում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը շատ բան է սովորում է Եվրոպայից, մասնավորապես, այն, որ «իշխանությունը եւ ընդդիմությունը թշնամիներ չեն»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն այդ մասին ասել է` հանդես գալով այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են 2012թ. ԱԺ ընտրությունների ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Նա ասել է, որ Ընտրական Օրենսգրքի վերջին բարեփոխումների ժամանակ վերլուծվել են նախկին բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցները եւ հույս է հայտնել, որ դա թույլ կտա անկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքի մասին հասարակությունը կասկածներ չի ունենա:

 

Խոսելով Եվրոպայի Խորհրդի դերի մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում երբեմն կատակում են, որ երկրի քաղաքական կյանքում կան երեք կողմեր` իշխանությունը, ընդդիմություն եւ Եվրոպայի Խորհուրդը:

 

Սերժ Սարգսյանն ասել, որ «երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում իրականացվել է ժողովրդավարական լայնածավալ շինարարություն»: Նա շեշտել է, որ Հայաստանում երբեք հարց չի առաջացել ժողովրդավարական ուղուց շեղվելու մասին` անկախ բոլոր դժվարություններից:

 

Նախագահն ասել է, որ իշխանությունները լի են վճռականությամբ շարունակել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար:

Մեր ընտրանին