Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:
ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է՝ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից»:
Քաղխորհուրդը նշում է, որ Երեւանի քաղաքապետարանը «անօրինական խոչընդոտներ է ստեղծել» նախապես հայտարարված շտապ հավաքի անցկացման համար:
«Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակության շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարությունում:
Նշենք, որ փետրվարի 20-ի հանրահավաքի մասին համատեղ հայտարարել էին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»: ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին դեռեւս հաղորդագրություն չեն տարածել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: