Պատերազմն Ուկրաինայում եւ Մոնտրյոյի կոնվենցիան. 5 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
7371 դիտում

Պատերազմն Ուկրաինայում եւ Մոնտրյոյի կոնվենցիան. 5 հարց ու պատասխան


Լուսանկարը` gateway


1.    Ի՞նչ է Մոնտրյոյի կոնվենցիան

 

Բոսֆորի եւ Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան ապահովել է Թուրքիայի ինքնիշխանությունը նեղուցների նկատմամբ: Միեւնույն ժամանակ, չնայած նրան, որ Թուրքիան լիովին վերահսկում է երկու նեղուցները, նա չի կարող ազատորեն տնօրինել դրանք. նավարկությունն այնտեղ կարգավորվում է միջազգային իրավունքով:

 

2.    Ինչպե՞ս է կոնվենցիան աշխատում խաղաղ ժամանակ

 

Թուրքական իշխանություններին նախապես ծանուցելու դեպքում սեւծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով անցկացնել իրենց ցանկացած դասի ռազմանավերը։ Ոչ սեւծովյան երկրների ռազմանավերի համար սահմանված են դասի եւ տոննաժի զգալի սահմանափակումներ։

 

3.    Ինչպե՞ս է կոնվենցիան աշխատում պատերազմական ժամանակ

 

Կախված նրանից, թե Թուրքիան հակամարտության կողմ է, թե ոչ, նա կարող է լրացուցիչ լիազորություններ կիրառել նեղուցներով անցումը կարգավորելու համար։

 

Որոշ հանգամանքներում Անկարան կարող է արգելել ցանկացած երկրի օգտագործել նեղուցները, եթե գտնի, որ դա կխախտի տարածաշրջանի անվտանգությունը կամ սպառնալիքներ կստեղծի իր համար։

 

Պատերազմի դեպքում, որում ներգրավված է Թուրքիան, նա կարող է փակել նեղուցները այն երկրի համար, որի հետ պատերազմում է, ինչպես նաեւ ցանկացած ռազմանավերի համար։ Սակայն այդ դեպքում նա պարտավոր է միջազգային հանրությանը հիմնավոր փաստարկներ ներկայացնել։

 

4.    Ի՞նչ էր ասել Զելենսկին

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ին հայտարարել էր ռուսական ռազմանավերի մուտքը Սեւ ծով արգելելու կարեւորության մասին։

 

5.    Ի՞նչ են ասել Էրդողանն ու Չավուշօղլուն

 

Փետրվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերահսկելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարումը՝ «սեւծովյան տարածաշրջանում ճգնաժամը կանխելու համար»։

 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Ուկրաինայում տեղի ունեցողը համարում է պատերազմ, որի արդյունքում մտադիր է վերահսկել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարումը։ Նա նշել էր, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմանավերի անցման համար, սակայն նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ Ավելին, Թուրքիայի կողմից նման որոշման կայացման դեպքում այն կվերաբերի նաեւ Ուկրաինային, նշել էր Չավուշօղլուն։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին