7 փաստ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի մասին - Mediamax.am

exclusive
17062 դիտում

7 փաստ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի մասին


Աբդալլահ Երկրորդը
Աբդալլահ Երկրորդը

Լուսանկարը` REUTERS

Աբդալլահ Երկրորդը եւ Սերժ Սարգսյանը
Աբդալլահ Երկրորդը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS

Հորդանանի թագավոր Հուսեյնը որդու՝ Աբդալլահի հետ
Հորդանանի թագավոր Հուսեյնը որդու՝ Աբդալլահի հետ

Լուսանկարը` REUTERS

Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ եւ երեխաների հետ
Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը` REUTERS

Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ հետ
Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ հետ

Լուսանկարը` REUTERS

Աբդալլահ Երկրորդը
Աբդալլահ Երկրորդը

Լուսանկարը` REUTERS

Աբդալլահ Երկրորդը
Աբդալլահ Երկրորդը

Լուսանկարը` REUTERS


2020թ. փետրվարի 10-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան էր այցելել Հորդանանի թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Աբդալլահ Երկրորդի եւ Արմեն Սարգսյանի նախորդ հանդիպումը կայացել էր 2019թ. ապրիլին՝ Հորդանանում: 2014 թվականին Աբդալլահ Երկրորդին Հորդանանում հանդիպել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աբդալլահ Երկրորդը եւ Սերժ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS

Անակնկալ հռչակում

 

1999-ին Հորդանանի թագավոր Հուսեյնը մահանալուց առաջ իր որդիներից թագաժառանգ հռչակեց հենց Աբդալլահին։ Այս որոշումն անակնկալի բերեց հորդանանցիներին, որոնք սպասում էին, որ թագավորի առաջին կնոջ՝ թագուհի Նուրիի ավագ որդի Համզահը կդառնա հոր գործի շարունակողը։ Հենց նա էր հոր դիվանագիտական ներկայացուցիչը զինվորական կարիերայի ընթացքում, եւ բոլորը միաբերան պնդում էին, որ Աբդալլահը երբեւէ չի կարող հաջողել դիվանագիտության ասպարեզում, բացի այդ՝ Համզահը դեռահասության տարիքում արդեն իսկ հայտարարվել էր թագաժառանգ։

Հորդանանի թագավոր Հուսեյնը որդու՝ Աբդալլահի հետ Հորդանանի թագավոր Հուսեյնը որդու՝ Աբդալլահի հետ

Լուսանկարը` REUTERS

Թագավորի այդ որոշումն անակնկալ էր նաեւ Աբդալլահի համար, քանի որ նա պլանավորել էր կարիերան շարունակել «ետնաբեմում»՝ ռազմական ասպարեզում։

 

Միջազգային կրթությամբ թագաժառանգը

 

2020թ. հունվարի 30-ին Աբդալլահ թագավորը դարձավ 57 տարեկան։ Նա թագավոր Հուսեյնի եւ Անգլիայում ծնված հորդանանցի թագուհի Մունա Ալ Հուսեյնի որդին է։ Արքայազն Աբդալլահն իր կրթական ճանապարհը սկսել է Հորդանանի մայրաքաղաքում, ապա՝ տեղափոխվել Անգլիա, իսկ ավելի ուշ՝  Միացյալ Նահանգներ։ Սանդհարսթի ակադեմիայում զինվորական կրթությունն ավարտելուց հետո նա մեկ տարի ուսանել է Օքսֆորդի համալսարանում, ապա՝  Ջորջթաունի «Արտաքին ծառայության դպրոցում»։

 

Մինչ Հորդանանի զինված ուժերում պաշտոն ստանձնելը Աբդալլահը ծառայել է բրիտանական բանակում։

 

«Ստանդարտներից դուրս» Աբդալլահը

 

Աբդալլահը ստորջրյա լողի եւ ավտոմրցաշարների կրքոտ երկրպագու է, որակավորված լողորդ, օդաչու եւ ազատ անկման պարաշյուտիստ։ Ունի հնագույն զենքերի եւ զինատեսակների ամենամեծ հավաքածուներից մեկը։

 

Լեգե՞նդ, թե՞ իրականություն

 

Հասարակ հորդանանցիները պնդում են, որ թագավոր Աբդալլահը ծպտված եւ կերպարանափոխված հաճախ է հայտնվում փողոցներում եւ զրուցում հասարակ մարդկանց հետ՝ լսելու իր կառավարման մասին գնահատականները։

Աբդալլահ Երկրորդը Աբդալլահ Երկրորդը

Լուսանկարը` REUTERS

Այդ խոսակցությունները Աբդալլահը երբեւէ չի մեկնաբանել, փոխարենը բազմիցս հայտարարել է՝ որպես թագավոր իր ամենամեծ առաքելությունը Հորդանանում կայուն ժողովրդավարության հաստատումն է։ Նրա դիրքորոշումը ամրագրված է թագավորի պաշտոնական կայքում. «Հորդանանը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլորին եւ  որեւէ արտոնություն չի շնորհում եւ ոչ մեկին»։

 

Ոչ արքայական ծագմամբ կինը

 

Երիտասարդ սպան կնոջը՝ Ռանիային հանդիպել է Քուվեյթում 1993-ին քրոջ կազմակերպած ճաշկերույթներից մեկի ժամանակ եւ, ինչպես հետագայում խոստովանել է, դա սեր էր առաջին հայացքից։

Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ հետ Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ հետ

Լուսանկարը` REUTERS

Նույն տարվա հունիսին զույգն ամուսնացել է: Նրանք չորս երեխա ունեն՝ արքայազն Հուսեյնը, արքայադուստր Իմանը, արքայադուստր Սալման եւ արքայազն Հաշեմը։

 

«Նա շատ է հպարտանում աշխարհի ամենահամեղ սթեյքերն ու բուրգերները պատրաստելու իր ունակությամբ։ Դրանք պատրաստելն իսկապես տղամարդու աշխատանք է եւ պատճառ, թե ինչու ենք մենք բոլորս անհամբեր սպասում կիրակի օրերին»,- պատմել է Ռանիան։ 

 

Նա նաեւ ասել է, որ մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ մանկաբույժ։ 

 

«Ձեռքս խնդրելու համար Հուսեյնն անձամբ է մեր տուն եկել, չի եղել որեւէ «արքայական դրամա», որեւէ արցունք, որեւէ պաշտոնական ծիսակարգ։ Միայն հորս թույլտվությունից ու իմ համաձայնությունից հետո է հայտարարվել մեր հարաբերությունների մասին»,- ասել է Ռանիան։

 

Ավելի վաղ մեկ այլ հարցազրույցում թագուհին պատմել է, որ համաձայնել է ամուսնանալ Աբդալլահի հետ, քանի որ վստահ է եղել, որ նա թագաժառանգ չէ եւ երբեւէ չի դառնա թագավոր։ 

Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ եւ երեխաների հետ Աբդալլահ Երկրորդը՝ տիկնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը` REUTERS

Նրանց առաջնեկը՝ Հուսեյնը արդեն պաշտոնապես հռչակվել է թագաժառանգ, սակայն զույգը խախտել է արքայական ավանդույթը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել է, երբ տղան դարձել է 15 տարեկան, եւ ոչ թե նրա 11-ամյակին, ինչպես ընդունված է։

 

Կենցաղ ոչ արքայական պալատում

 

Երբ Աբդալլահը թագադրվեց, Ռանիան 28 տարեկան էր եւ ճանաչվեց աշխարհի ամենաերիտասարդ թագուհին։

 

Նրանք ապրում եմ Ամանում՝ հանգուցյալ թագավորի նվիրած մեծ բնակարանում, քանի որ հրաժարվել են Ալ Մաքարում արքայական 8 մեծ պալատներից բաղկացած տարածքում բնակվելուց։ Լրատվամիջոցների պնդմամբ, բնակարանում նրանք օգտվում են միայն մեկ սպասարկողի ծառայություններից, իսկ Ռանիան նախընտրում է ընթրիքն անձամբ պատրաստել։

Աբդալլահ Երկրորդը Աբդալլահ Երկրորդը

Լուսանկարը` REUTERS

Պարգեւներ, գրականություն եւ սերիալ

 

Աբդալլահ Երկրորդը՝ «Մեր վերջին լավագույն հնարավորությունը. ձգտելով խաղաղության՝ վտանգի ժամանակաշրջանում» («Our Last Best Chance: The Pursuit of Peace in a Time of Peril) գրքի հեղինակն է։ Այն հրատարակել է 2011 թվականին Նյու Յորքում: Ամազոնում վաճառվում է $‌14.94-ով։

 

Աբդալլահը մինչ օրս արժանացել է 9 պետական եւ 32 միջազգային պարգեւների։

 

Նա «Star Trek» սերիալի եւ կանադացի դերասան Ռասել Փիթերսի մեծ երկրպագուն է։ 2009-ին թագավորը դերասանին հրավիրել էր ընթրիքի։ 

 

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին