Նոյեմբերի 24-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփել է «Թվապատում 2023» լրագրողական մրցույթի արդյունքները եւ հայտարարել է մրցանակակիրների անունները։
Այս տարի 193 հայտից մրցույթի հանձնաժողովն առանձնացրել է 11 նյութ։
«Գործող անձ» (Homo Agendi) անվանակարգում մրցանակի է արժանացել Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը՝ «Արի գյուղ, գյուղում կյանք կա. «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը» հրապարակման համար։
![Լուսինե Ղարիբյանը եւ Անահիտ Գեւորգյանը Լուսինե Ղարիբյանը եւ Անահիտ Գեւորգյանը](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2023/11/1700890447_9216329.jpg)
Այս անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու եւ բարելավելու, մարդկանց օգնելու փորձով եւ օրինակներով։ Մրցանակներ հանձնվել է հեղինակին եւ նյութի հերոսին՝ Անահիտ Գեւորգյանին:
«Արտակարգ գրություն» անվանակարգում մրցանակ է ստացել Մեդիամաքսի մշտական հեղինակ Սոֆիա Հակոբյանը՝ «Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները» հրապարակման համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: