«Մեծապատիվ» մուրացկանները - Mediamax.am

exclusive
5515 դիտում

«Մեծապատիվ» մուրացկանները

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը այս անգամ ներկայացնում են Հռոմի, Վենետիկի ու Ֆլորենցիայի փողոցներում «բնակվող» մուրացկաններին:

Հռոմում «Գտնված Երազ»-ի պապիկ մուրացկանը
Հռոմում «Գտնված Երազ»-ի պապիկ մուրացկանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ֆլորենցիայի մուրացկաններից
Ֆլորենցիայի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Վենետիկում Վիվալդի նվագող մուրացկանը
Վենետիկում Վիվալդի նվագող մուրացկանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Վենետիկի մուրացկաններից
Վենետիկի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Վենետիկի մուրացկաններից
Վենետիկի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ֆլորենցիայի մուրացկաններից
Ֆլորենցիայի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմում շան հետ փող մուրացող երիտասարդը
Հռոմում շան հետ փող մուրացող երիտասարդը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմում ակորդեոնով մուրացկան կինը
Հռոմում ակորդեոնով մուրացկան կինը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմում Stairway to Heaven նվագող երիտասարդ մուրացկանը
Հռոմում Stairway to Heaven նվագող երիտասարդ մուրացկանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Հռոմի մուրացկաններից
Հռոմի մուրացկաններից

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:


Հաճախ ենք ասում` Երեւանը այնքան փոքր է, որ բոլորը բոլորին գիտեն` նույնիսկ փողոցում փող մուրացողներին:  Շատերը կհիշեն մայրաքաղաքի հայտնի մուրացկաններին` Չարենցի դպրոցի մոտ անվասայլակով, թուխ մաշկով տղային, Տիգրան Մեծ փողոցի երեխայի հետ գետնին նստած  կրկին հղի մայրիկին,  Աբովյանի` ցածրահասակ ու հիվանդ  տատիկին, ամառ ու ձմեռ ոտաբոբիկ, ուռած ու կարմիր ոտքերով քաղաքով հազիվ շրջող տղային, Պրոսպեկտի` խոսել չկարողացող աղջնակին եւ այլն:

 

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը այս անգամ ներկայացնում են Հռոմի, Վենետիկի ու Ֆլորենցիայի փողոցներում «բնակվող» մուրացկաններին: Այդ քաղաքների մուրացկաններից շատերի համար փող մուրալը աշխատանք է, որին մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում: Հատկապես Հռոմում հաճախ կհանդիպեք  Ազատության արձանը, 14-րդ դարի իտալական քաղաքական գործիչ Ռիենցոյին, եգիպտական Սֆինքսին եւ այլ հայտնի կերպարները մարմնավորող, հատուկ զգեստներ ու շպար կրող մուրացկաններին: Անպակաս են նաեւ հասարակ մուրացկանները` մեծահասակները, աշխատել չցանկացող երիտասարդներն ու սեւավոր այրիները:

 

«Գտնված Երազ»-ի պապիկը

 

Հռոմում «Գտնված Երազ»-ի պապիկ մուրացկանը:

 

Հռոմի խորհրդանիշներից մեկը Իսպանիայի հրապարակն է` իր հայտնի աստիճաններով եւ Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցով: Այս վայրը հայտնի է նաեւ իր գրական արժեքով. այստեղ է գտնվում անգլիացի պոետներ Փերսի Շելիի ու Ջոն Քիթսի տուն թանգարանը: Քիչ հեռու ապրել ու ստեղծագործել են Հանս Քրիստիան Անդերսենն ու Նիկոլայ Գոգոլը: Ասում են, հենց այդ տանն է «ծնվել» «Մահացած Հոգիներ» ստեղծագործությունը: Հրապարակից է սկսվում վիա Կոնդոտին` Հռոմի «ամենաթանկարժեք» փողոցներից մեկը: Այստեղ են գտնվում համաշխարհային բրենդերի խանութները` Channel, Ermano Scervino, Miu Miu, Dolce & Gabbana, Louis Vuitton, Prada եւ այլն:

 

Բնականաբար, սա լավագույն վայրն է մուրացկանների համար: Հենց Miu Miu ապրանքանիշի խանութի դիմացի խաչմերուկում հանդիպեցինք գաճաճանման, առաջին հայացքից «Գտնված Երազ» մուլտֆիլմի հերոսին հիշեցնող պապիկին: Նա ջութակ էր նվագում: Մոտեցանք, հատուկ մեզ համար սկսեց նվագել: Կոպեկ դրեցինք տարօրինակ ձեւ ունեցող գումարի համար նախատեսված տարայի մեջ: Մետաղյա տարայի ձայնից հասկացավ, որ կոպեկ է, վերցրեց այն ու իտալացիներին հատուկ կրքով սկսեց բարձրաձայն բղավել, որ կոպեկը ետ վերցնենք: Չհասկանալով օտար լեզուն` ապշած կանգնած էինք, հետո տեսանք, թե ինչպես է բարձրացնում միջնամատն ու, բնականաբար, հայհոյում: Արագ հեռացանք այդ վայրից, չնայած զբոսաշրջիկների ուրախությանը չափ ու սահման չկար: Այս փողոցում մուրացկանների «սակագները» եւս բարձր են:

 

Stairway to Heaven նվագող երիտասարդը

 

Հռոմում«Stairway to Heaven» նվագող երիտասարդ մուրացկանը:

 

Վիա դել Կորսոն Հռոմի կենտրոնական, կարեւոր ու ամենաակտիվ փողոցներից է: Այս մայրուղում են գտնվում ամենահայտնի ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, նաեւ Պալացո Կիջին` Իտալիայի վարչապետի նստավայրը: Շատ են նաեւ խանութները, որոնք վիա Կոնդոտիի համեմատ ավելի մատչելի են: Շոփինգի համար հատկացված ժամանակը որոշեցինք հենց այս փողոցում անցկացնել:

 

Խանութներից մեկում, վերջապես, գտանք այն, ինչ վաղուց փնտրում էինք`օձիքանման մանյակ: Արդեն հանդերձարանում էի, երբ հանկարծ լսեցի շատ ծանոթ մեղեդիի հնչյուններ` «Led Zeppelin» խմբի «Stairway to Heaven» երգի առաջին ակորդներն էին: Մոռանալով խանութում տեղադրված բազմոցի վրա թողած մեր պայուսակները, անձրեւանոցն ու բաճկոնները դուրս վազեցինք` հետեւելով մոգական հնչյուններին: Հենց խաչմերուկի մոտ դինամիկի վրա նստած մի երիտասարդ էր` մաքուր, կոկիկ ու ոճային հագուստով, խնամված մորուքով ու բավականին լավ կիթառով: Կոպեկ գցեցինք գետնին դրված կիթառի պայուսակի մեջ, նա էլ խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց` շարունակելով նվագել մինչ այն պահը, երբ խանութի վաճառողուհին մեզ ետ կանչեց` իրերը վերցնելու եւ օձիքի համար վճարելու համար:

 

«Վիվալդիի» հետքերով

 

Վենետիկում Վիվալդի նվագող մուրացկանը:

 

Վենետիկը շնչում է Անտոնիո Վիվալդիով: Հանճարեղ կոմպոզիտորը ծնվել ու կնքվել է այստեղ: Լեգենդի համաձայն, սատանան արգելել է կոմպոզիտորին գրառել վերջին, ամենահրաշալի ստեղծագործությունը եւ երաժշտությունը կորել է: Վենետիկի բնակիչները սիրով կպատմեն ու կվստահեցնեն ձեզ, որ կան մարդիկ, ովքեր գիշերային քաղաքով շրջելիս լսում են նեղուցներից, կամուրջներից ու եկեղեցիներից` քամու բերած Վիվալդիի վերջին, հրաշալի ստեղծագործության հնչյունները:

 

Կաստելո տարածքում հպարտորեն խոյացող Սուրբ Հովհաննես ին Բրագորա եկեղեցին հայտնի է ոչ միայն նրանով, որ այստեղ են պահվում Հիսուսի փշերի թագի եւ խաչված խաչի մասունքները: Այստեղ է կնքվել նաեւ Վիվալդին: Հենց այս եկեղեցու հարեւանությամբ հանդիպեցինք Վենետիկում ամեն քայլափոխին հանդիպող մուրացկաններից մեկին`բարետես մի երիտասարդի: Չնայած որ ջութակով չէր, բնականաբար Վիվալդի էր նվագում` «Տարվա Եղանակները» ստեղծագործության «Ձմեռ» կոնցերտից մի հատված: Ժպտերես ու շփվող այս երիտասարդը փող մուրալու համար նախատեսված ամանի կողքին էր դրել նաեւ սեփական ստեղծագործություններով ձայնասկավառակները:

 

Ակորդեոնով կինը

 

Հռոմում ակորդեոնով մուրացկան կինը:

 

Տրաստեվերեն նեղ ու միջնադարյան, ամենակոլորիտային ու ռոմանտիկ իտալական փողոցների տարածքն է: Փողոցներից մեկը տանում է ուղիղ դեպի հրեական թաղամաս, որտեղ գտնվում է աշխարհի ամենահին գետոներից մեկը: Սա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է` բացօթյա սրճարաններ, համեղ ուտեստներով ու բազմաթիվ պատմական կառույցներ:

 

Գետոյի մուտքի մոտ ակորդեոնով կինն էր նստած, բայց չէր նվագում: Կողքը գետնին դրված պայուսակի վրա փող էր, պարզ է, որ մուրացկան էր: Որոշեցինք հետեւել ու տեսնել, ինչու՞ չի նվագում: Անցորդներից մեկը կոպեկ դրեց պայուսակի վրա ու հենց այդ պահին կինը սկսեց նվագել ու բացականչել` «շնորհակալությու~ն»: Այնքան նվագեց, մինչեւ անցորդը հեռացավ ու կրկին դադարեց: Այս անգամ մենք կոպեկ տվեցինք: Նույն եռանդով սկսեց նվագել ու բացականչեց` «Շնորհակալություն, գեղեցիկ սինյորիտաներ»: 

 

Հավատարիմ ընկերները

 

Հռոմում շան հետ փող մուրացող երիտասարդը:

 

Հանցագործություն է լինել Հռոմում ու չայցելել Վատիկան` հավերժ քաղաքում գտնվող առանձին պետությունը: Վատիկանի թանգարանի պատերից մեկի տակ երկու հավատարիմ ընկեր էին նստած` երիտասարդն ու շունը: Հավատարմության ու սիրո խորհրդանիշը տղայի կաշվե բաճկոնն էր, որի վրա ննջում էր շունը: Հենց ինքը, տղան, թերթի վրա էր նստած: Փիրսինգով մուրացկանի առջեւ աղքատությունը ընդգծող դատարկ բաժակն ու ափսեն էին դրված, իսկ հատուկ անհասկացողների համար նաեւ փոքրիկ գրություն` «Մենք սոված ենք»:

 

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Լենա Գեւորգյան (տեքստ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին