Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է մի խումբ ռուսաստանցի լրագրողների եւ հասարակական գործիչների։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է նման այցելությունների կարեւորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի վերաբերյալ ճշգրիտ եւ անաչառ պատկերացում ձեւավորելու գործում ։
Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող հարցերին:
Ինչպես վկայում է ԼՂՀ ԱԳՆ տրամադրած պաշտոնական լուսանկարը, հանդիպմանը մասնակցել է Աննա Չափմանը: 2010 հունիսին նա ձերբակալվել էր ԱՄՆ-ում եւ նույն թվականի հուլիսին իրեն մեղավոր էր ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու համար ու արտաքսվել էր հայրենիք:
Ս.թ. հուլիսին Աննա Չափմանը իր թվիթերի միջոցով ամուսնության առաջարկ էր արել Էդվարդ Սնոուդենին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: