Սամվել Շահրամանյան. «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել» - Mediamax.am

6854 դիտում

Սամվել Շահրամանյան. «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել»


Լուսանկարը` Sputnik Armenia


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ասել է, որ «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել»:

«Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որոնց մասին այստեղ չեմ կարող խոսել: Վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի եւ դրական, եւ բացասական կողմերին ծանոթ ենք: Ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը:

Այդ փաստաթուղթն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Եթե պատերազմը մեկ ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք:

Եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչեւ վերջ կգնայինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը»,- Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ արցախցիների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը:

 

Նա նշել է, որ շատ ասելիք ունի, սակայն «այդ ասելիքը մեծ վտանգներ է պարունակում եւ Հայաստանի, եւ Արցախի համար»:

 

«Բոլորս էլ ծայրահեղ ծանր իրավիճակում ենք ու այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում վիճակը։ Մեր թշնամին մեկն է: Ամեն ինչի մասին պատրաստ եմ խոսել, ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ իմ կայացրած որոշումներով:

 

Մենք ունենք եւս մի հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, եւ Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»,-ասել է Սամվել Շահրամանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին