Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին - Mediamax.am

3292 դիտում

Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին:

«Գերճշգրիտ սպառազինության կիրառմամբ առաջնագծում եւ խորքում շարքից դուրս են հանվում հայկական զինված ուժերի դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաեւ մարտական միջոցներն ու ռազմական նշանակության օբյեկտները։

 

Մենք անգամ եւս հայտարարում ենք, որ քաղաքացիական անձինք եւ քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախ չեն, շարքից հանվում են միայն օրինական ռազմական թիրախները:

 

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը տեղեկացվել են ընթացող գործողությունների մասին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին