Oxford Analitica. Փարիզում միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա - Mediamax.am

exclusive
3900 դիտում

Oxford Analitica. Փարիզում միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

Լուսանկարը` http://asbarez.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզում եւ կան սպասումներ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշում կգործադրեն կողմերի վրա, որպեսզի մեղմացնեն ստեղծված լարվածությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման կանխատեսում է արել Oxford Analitica բրիտանական հետազոտական կենտրոնը:

 

Oxford Analitica-ն նշում է, որ Ադրբեջանը որդեգրել է նոր ռազմավարություն, որը հիմնված է սպառազինությունների գնումների ավելացման եւ 2014թ. օպերատիվ պատրաստվածության հասնելու վրա, սպառնալով պատերազմ սկսել զինադադարի պայմանագրի կնքման 20-ամյակին, եթե մինչեւ այդ չգրանցվի առաջընթաց բանակցային գործընթացում:

 

«Ոգեւորված զենքի եւ ծախսերի կայուն աճով, ադրբեջանական Գլխավոր շտաբը վերջերս զգուշացրել է, որ իրենց հարկավոր է ընդամենը 10 օր, օկուպացված տարածքները ազատագրելու եւ հայ-իրանական սահմանին հասնելու համար:

Սակայն իրականում ադրբեջանական զինված ուժերը մնում են անպատրաստ նոր պատերազմին, իսկ հայկական կողմը հարձակվելու որեւէ մտադրություն չունի եւ պարզապես ձգտում է պահպանել իր նախկին ձեռքբերումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանը, կարծես, չի ցանկանում զերծ մնալ իր սպառնալիքներից», - նշված է վերլուծականում:

 

Oxford Analitica-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի հարձակումները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հետ եւ լրջորեն խախտեցին վերջինիս օրակարգը:

 

Oxford Analitica-ն գտնում է, որ ներկայիս ԵԱՀԿ-ի միջնորդական ձեւաչափի պայմաններում դժվար կլինի լուրջ հաջողության հասնել: Պատճառներից մեկը Ռուսաստանի դիրքորոշումն է, որն, ըստ հեղինակների, ավելի շատ շահագրգռված է ստատուս-քվոյի պահպանմամբ կամ լարվածության ավելացմամբ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին