Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում»։
Այդ մասին նա ասել է՝ Արմենպրեսի համար հստակեցնելով իր դիրքորոշումը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանությունների հետ կապված:
«Խնդիրների կարգավորման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տեւական, կայուն եւ կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տեւած եւ բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տեւական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է եւ իրենց տներում ապահովության զգացում ունենալը», - ասված է Քրիստինա Քվինի պատասխանում, որը տարածել է ԱՄՆ դեսպանությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: