Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Վրաստանի հակամարտության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հայտարարել է, որ «Եվրամիության համար տարածաշրջանում կարեւորագույն խնդիրներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի կանխումն է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Ֆիլիպ Լեֆորն ասել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, եթե պատերազմը վերսկսվի, ապա «դա աղետ կլինի ոչ միայն այդ երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար»:
«Նոր պատերազմն ավելի կործանարար եւ աղետալի կլինի, քան 2008թ-ի օգոստոսինը, եւ այն ավելի դժվար կլինի դադարեցնել»,- նկատել է Ֆիլիպ Լեֆորը՝ հավելելով, որ պետք է ամբողջությամբ բացառել նոր պատերազմի հնարավորությունը:
Նա նշել է, որ պետք չէ շատ մեծ հույսեր կապել միջազգային միջնորդների հետ, քանի որ նրանք չեն կարող լուծել հիմնախնդիրը կողմերի փոխարեն, իսկ «վերեւից պարտադրված լուծումը» կլինի փխրուն եւ ոչ լեգիտիմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: