Ռուբեն Վարդանյան. «Բոլորս պետք է պատրաստ լինենք թույլ չտալու Արցախի կորուստը» - Mediamax.am

2474 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Բոլորս պետք է պատրաստ լինենք թույլ չտալու Արցախի կորուստը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել ձերբազատվել միֆերից՝ «ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք»:

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակից հայտնել են, որ այդ մասին նա հայտարարել է Ստեփանակերտում արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

«Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները եւս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Կարեւոր է ազատվել միֆերից, դա պետք է հասկանալ, որովհետեւ մեզ մոտ ընդունված էր կարծել՝ ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել է, որ հանրությունը պետք է պատասխանի՝ ինչպիսի պետություն է կառուցվում, ովքեր են այն առաջնորդները, որոնք առաջնորդվում են ոչ թե փողով եւ պաշտոնով, այլ՝ արժեքներով եւ ազնվությամբ: «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն: Ամեն ինչ հաղթահարելի է միասնությամբ»,- ասել է նա:

 

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած եւ զոհողությունների գնով հաջողությունների հասած ժողովուրդն ունի այդ ներուժը.

 

«Այն ժամանակ կար ոգեւորություն, այն ժամանակ ղեկավարները նաեւ առաջնորդներ էին, որոնք չվախեցան եւ իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի եւ որոշում կայացնի:

 

«Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի եւ թույլ չտալու Արցախի կորուստը: Ինձ համար կարեւոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, եւ այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին