Փաշինյանն ու Ալիեւը քննարկել են խաղաղության պայմանագրի եւ Լաչինի միջանցքի հարցը - Mediamax.am

2111 դիտում

Փաշինյանն ու Ալիեւը քննարկել են խաղաղության պայմանագրի եւ Լաչինի միջանցքի հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` ստորագրել պայմանագիր, որը կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջեւ դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

 

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի փաստը:

 

Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին