Ռուբեն Վարդանյան. «Պատրաստ ենք ամեն ինչով անցնելու» - Mediamax.am

1753 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Պատրաստ ենք ամեն ինչով անցնելու»


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու»:

Այդ մասին նա ասել է «Արցախ. 44-օրյա շրջափակում» հեռավար հավաքի ժամանակ, որին մասնակցել են շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից:

 

«Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետեւ տեսնում եմ արցախցիների ոգին ու  կամքի ուժը, եւ ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք  ամեն ինչով անցնելու, որովհետեւ արժանապատիվ ապրելու ձգտումը եւ սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:  

 

Արցախի եւ արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի  պայքարը ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի համար է կարեւոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին