Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Արարատ Մելքումյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որին նշանակվել էր հունվարի 7-ին:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Սամվել Շահրամանյանը. նա ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: