Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «ռուս խաղաղապահները դե ֆակտո չեն կատարում պարտավորությունը»:
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են, եւ գործում են բացառապես կողմերի միջեւ ստորագրված փաստաթղթերի ոգուն եւ տառին համապատասխան», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ ՌԴ-ն կշարունակի քննարկել «այդ թեման մեր հայ գործընկերների եւ դաշնակիցների հետ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: