Ռուբեն Վարդանյանը Արցախում ուղիղ ժողովրդավարության ներդրման կարիք է տեսնում - Mediamax.am

1097 դիտում

Ռուբեն Վարդանյանը Արցախում ուղիղ ժողովրդավարության ներդրման կարիք է տեսնում


Լուսանկարը`


Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Արցախի «ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է» եւ արդյունավետ կարող է լինել «ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը»:

«Շատ կարեւոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը:  Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաեւ պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ «քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել,  չխուսափել պարզ խոսելուց եւ մինչեւ դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել»:

 

Պետական նախարար մեկնաբանել է նաեւ նախարարների հրաժարականները․

 

«Այո, դա դժվար որոշում էր եւ դա իմ որոշումն էր, եւ քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել եւ գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, եւ դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ եւ գիտելիքներ ունեն։

 

Ճիշտ ձեւավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարեւոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության եւ զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին