Արցախում Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական անձի - Mediamax.am

1848 դիտում

Արցախում Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական անձի


Լուսանկարը` https://www.live24.am/


Երեւան: Մեդիամաքս: Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակել են Հացի գյուղի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Վնասվել է տրակտորի անվաթեւը եւ անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին