Ռուբեն Վարդանյանը խոսել է Խրամորթում գրանցված միջադեպերի մասին - Mediamax.am

3164 դիտում

Ռուբեն Վարդանյանը խոսել է Խրամորթում գրանցված միջադեպերի մասին


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ուշադրությունն է հրավիրել օրեր առաջ Խրամորթ գյուղում գրանցված միջադեպերի վրա, երբ ադրբեջանական դիրքերից կրակել էին դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպմանը Ռուբեն Վարդանյանն ընդգծել է Արցախում ԿԽՄԿ առաքելության կարեւոր գործունեությունը, հատկապես հետպատերազմյան շրջանում:

 

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին ու Ռուբեն Վարդանյանն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը:

 

«Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում, պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու խաղաղ մանկությունը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին