Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին:
«Կարող եմ միայն կրկնել ՌԴ նախագահ Պուտինի ասածը, որ, մեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ ստեղծվեն հարցի ընդունելի եւ արդարացի լուծման համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ կարգավորումների ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի արդյունք։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, թե ինչ դրույթներ պետք է ներառվեն դրանում, ապա, դատելով հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցված չեն, բայց որոնց շուրջ աշխատանքները կշարունակվեն»,- ասել է դեսպանը։
















