Կոպիրկին. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին - Mediamax.am

4495 դիտում

Կոպիրկին. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին:

«Կարող եմ միայն կրկնել ՌԴ նախագահ Պուտինի ասածը, որ, մեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ ստեղծվեն հարցի ընդունելի եւ արդարացի լուծման համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սերգեյ Կոպիրկինը:

 

Նրա խոսքով՝ կարգավորումների ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի արդյունք։

 

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, թե ինչ դրույթներ պետք է ներառվեն դրանում, ապա, դատելով հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցված չեն, բայց որոնց շուրջ աշխատանքները կշարունակվեն»,- ասել է դեսպանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին