Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին - Mediamax.am

3704 դիտում

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպել է Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին:

«Ստեփանակերտում հանդիպեցի Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին:

 

Ինձ համար շատ կարեւոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին