Արցախի նախագահն ասել է, որ ռուս խաղաղապահները պետք է մնան «անժամկետ» - Mediamax.am

2314 դիտում

Արցախի նախագահն ասել է, որ ռուս խաղաղապահները պետք է մնան «անժամկետ»


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ։

Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ մասին նա ասել է ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպելով համայնքների ղեկավարների եւ բնակչության ներկայացուցիչների հետ։

 

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Փառուխ համայնքի եւ Քարագլուխ բարձունքի հատվածում ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։

 

«Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական եւ փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, եւ Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների եւ զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Արայիկ Հարությունյանը նաեւ ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին եւ գործունեությանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին