«ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է» - Mediamax.am

1634 դիտում

«ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է»


Լուսանկարը`


ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանն ասել է, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում:

 

Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը եւ այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:

 

ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու եւ իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:

 

Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին