Ֆրանսիան փաստել է, որ «համաձայնագրում հաշվի չառնված կետեր կան» - Mediamax.am

2041 դիտում

Ֆրանսիան փաստել է, որ «համաձայնագրում հաշվի չառնված կետեր կան»


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն այսօր ասել է, որ «ուսումնասիրել ենք նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը եւ փաստել՝ այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, եւ դրանց պետք է անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»:

Նա նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ եւ առիթ է ունեցել տարբեր ուղղություններով իր հանձառությունը արտահայտելու:

 

«Դրանցից մեկը վերաբերում է մշակութային եւ հոգեւոր արժեքների ժառանգության պահպանմանը, որի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում:  Դրանց պահպանության համար Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ասել է Ժան-Բատիստ Լըմուանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին