Պուտինը եւ Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում - Mediamax.am

2035 դիտում

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մանրամասն եւ բոլոր առումներով քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը», - հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

 

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետ ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ խաղաղ բնակչության անվտանգությունը:

 

Շեշտվել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական եւ մշակութային վայրերի պահպանման հետ կապված հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը:

 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

 

Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանը ուղղված որոշումների հետեւողական եւ ամբողջական կատարման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին