Պուտին. Հետեւել ենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համաձայնեցված կետերին - Mediamax.am

2170 դիտում

Պուտին. Հետեւել ենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համաձայնեցված կետերին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ջանքեր գործադրելիս Մոսկվան հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված «առանցքային պայմանավորվածություններին»:

Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է այսօր՝ ելույթ ունենալով օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողությանը:

 

«Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին, ինչպես նաեւ հումանիտար բեռները: Ընդհանուր առմամբ, իրավիճակը կայունանում է:

 

Հումանիտար արձագանքման ռուսաստանյան կենտրոնը նույնպես սկսում է աշխատել, այն կօգնի տուժած տարածքների բնակիչներին, կվերականգնի ենթակառուցվածքները եւ պայմաններ կստեղծի նորմալ, խաղաղ կյանքի համար: Մենք ակնկալում ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները նշանակալի մասնակցություն կունենան այս ջանքերին: Ելնում ենք նրանից, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում այս երկարատեւ հակամարտության երկարաժամկետ եւ լայնաֆորմատ կարգավորման համար՝ արդար հիմքի վրա, որը  բխում է ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների շահերից»,- ասել է Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին