Զախարովա. Սրբավայրերը պղծելու վերաբերյալ փաստերը կան - Mediamax.am

2571 դիտում

Զախարովա. Սրբավայրերը պղծելու վերաբերյալ փաստերը կան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ՝ համակարգելու հետպատերազմյան կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նա նաեւ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում գտնվող սրբավայրերն ու մշակութային կոթողները գտնվում են ռուս խաղաղապահների ուշադրության եւ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում։

 

«Պղծելու կամ ոչնչացնելու հրեշավոր փորձերի վերաբերյալ փաստերը կան: Մյուս կողմից, դուք տեսնում եք, թե ինչպես են մեր խաղաղապահներն իրենց դրսեւորում սրբավայրերի եւ մշակութային օբյեկտների պահպանության գործում: Այս հարցը առավել արդիականներից մեկն է, բայց հիմա, առաջին հերթին, խոսքը մարդկանց կյանքերի պահպանման, փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման եւ ապրելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման մասին է»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին