Պուտին. Պայմաններ են ստեղծվել «լիաֆորմատ կարգավորման» համար - Mediamax.am

Փետրվար 24, 2026
2829 դիտում

Պուտին. Պայմաններ են ստեղծվել «լիաֆորմատ կարգավորման» համար


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտությունը արդար հիմքով «երկարաժամկետ եւ լիաֆորմատ կարգավորման» համար:

«Ռուսական կողմը գործադրեց ամենաակտիվ ջանքերը, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկու բարեկամ պետությունների միջեւ եւ դրդի նրանց գտնել փոխզիջումային լուծում:

 

Մեր միջնորդության արդյունքում` նոյեմբերի 9-ին ձեռք բերվեցին ամբողջական զինադադարի եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին պայմանավորվածություններ: Կարեւոր է, որ նշված պայմանավորվածությունները պահպանվում են: Ռազմական գործողությունները լիովին դադարեցվել են, իրավիճակը կայունանում է», - ասել է Պուտինը՝  ելույթ ունենալով տեսակապի միջոցով անցկացվող BRICS երկրների մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:




Մեր ընտրանին