Նախագահ. «Պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ» - Mediamax.am

3007 դիտում

Նախագահ. «Պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու: Կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետեւաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ», - ասել է նախագահը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

 

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ հիմա մենք երկրի կայունության պահպանման խնդիր ունենք:

 

«Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Ինձ համար այս պահին կարեւոր խնդիրը հետեւյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բեւեռացման ու ընդհարումների», - ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին