Զախարովա. Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը - Mediamax.am

2530 դիտում

Զախարովա. Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը


Լուսանկարը` voanews.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը այս հարցում:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Զախարովան ասել է.

 

«Մենք շատ հստակ ձեւակերպել ենք մեր մոտեցումը՝ ասելով, որ չենք տեսնում այս խնդրի ուժային, ռազմական լուծում: Ինչպես, երեւի, բազմիցս լսել եք, Անկարայից հնչել են այլ հայտարարություններ այդ կապակցությամբ: Ես կարող եմ եւս մեկ անգամ վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս հարցի ուժային լուծմանը, եւ մենք ձգտում ենք եւ կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները»:

 

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի դադարեցնի մարտերը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը լիովին չի անցել իր վերահսկողության տակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին