Պուտինն ու Մակրոնը խոսել են վարձկանների ավելի ակտիվ ներգրավման մասին - Mediamax.am

2102 դիտում

Պուտինն ու Մակրոնը խոսել են վարձկանների ավելի ակտիվ ներգրավման մասին


Լուսանկարը` insider.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների եւ Սիրիայից եւ Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը մանրամասնորեն տեղեկացրել է Էմանյուել Մակրոնին Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են կրակի շուտափույթ դադարեցմանը եւ քաղաքական-դիվանագիտական լուծում ապահովելու համար բանակցությունների վերսկսմանը:

 

Հաստատվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին